«Հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»․ Տիգրան Ավինյան
«Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։ Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ «Մեր նպատակը եղել է տրոլեյբուսային գծերը բարելավել, տեղ-տեղ երկարացնել, տեղ-տեղ րոպեների քանակը նվազեցնել, նաև ծառայության որակը բարձրացնել։ Նուբարաշեն վարչական շրջանում ունենալու ենք ևս մեկ տրանսպորտային միջոց, որը երևանցիներին կարող է հասցնել Երևանի երևի ամենամաքուր, ամենակոկիկ վարչական շրջան»,- տեսանյութում նշում է քաղաքապետը։ Ուղևորների հետ զրույցում Ավինյանը հայտնում է, որ իրականությանը չեն համապատասխանում ուղեվարձի 300 դրամ դառնալու մասին լուրերը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»։ Աղբյուրը` Տիգրան Ավինյան |
«Եթե առայժմ չենք կարող գայլ լինել, գոնե ստիպված ենք դառնալ ոզնի». «ՀայաՔվե»
4717:18«Ինչպես միշտ գնացքը գնալուց հետո, նոր աղմուկ է բարձրանում». Անի Սամսոնյան
6917:12«Եթե Սահմանադրությունը փոխի, դաժե ազգանունը փոխի, ալիևը ոչ մի պայմանագիր էլ չի ստորագրելու». Արմեն Հովասափյան
6415:18«Ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը». Ոսկան Սարգսյան
7814:42«Զղջո՞ւմ եք արցախցիների հասցեին ատելության խոսք հնչեցնելու համար»․ հարց՝ Ալեքսանդր Սիրունյանին (տեսանյութ)
9214:24«Տեսանյութն արվել է հունվարի 17-ին, ցուցադրվել՝ 19-ին». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
10413:48