ՊՆ-ից պարզաբանում են՝ ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել աշխարհի բանակային առաջնությանը
![]() «Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է ՀՀ ԶՈՒ-ն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «մեծ աղմուկ բարձրացավ մեր լավագույն ըմբիշների՝ ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնությանը չմասնակցելու վերաբերյալ, ինչպե՞ս է ընտրվել կազմը և ինչո՞ւ չեն ընտրվել նրանք, ովքեր պոտենցիալ մեդալակիր կարող էին լինել»: «Այլ մարզիկների մրցաշարին ներգրավվելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ առաջնությանը ներկայացող ՀՀ ԶՈՒ հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես հանդիսանում են բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ և կարող են ձեռք բերել մեդալներ: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
