Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ.

Տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը ներկայացվեց ավագանու հաստատմանը

85
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 10:42
Տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը ներկայացվեց ավագանու հաստատմանը

Երևանի ավագանու հերթական նիստին քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո հանրային տրանսպորտից օգտվողների համար առաջարկվող արտոնությունների փաթեթը։ «Նախագծի ընդունման պարագայում ներկայացվող տոկոսները վերաբերվում են տոմսային մի քանի փաթեթների, մասնավորապես՝ ամսեկան, եռամսյակային ու տարեկան փաթեթներին և 10 ուղևորությունների տոմսային փաթեթին»,- ասաց Գրիգորյանը։

Արտոնությունների փաթեթ՝ տրանսպորտից օգտվողների համար
Արտոնությունների փաթեթ՝ տրանսպորտից օգտվողների համար

«Մայր Հայաստան» խմբակցությա անդամ Մեսրոպ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու հատուկ արտոնություն չկա սահմանաված Արցախից բռնի տեղահանավածների համար։ Ի պատասխան Սուրեն Գրիգորյանն ասաց, որ կենտրոնական իշխանությունն աջակցության բազմաթիվ ծրագրեր իրականացնում է նրանց համար։