Վտանգավոր իրավիճակ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում, թիվը տարեցտարի մեծանում է։ 2024թ. 9 ամիսների ընթացքում ոստիկանության կողմից հանրապետությունում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 հազար 571 դեպք, որից 1.323-ը՝ իրացման: Թվերը տրամադրել են ՆԳՆ-ից։ Սակայն իրական շրջանառությունը տասնապատիկ ավելին է: Իրացումը հիմնականում կատարվում է համացանցի, Տելեգրամի միջոցով։ 2023-ի սկզբից մինչև մարտ ամիսը թմրամիջոցների ապօրինի շրջանառության 324 դեպք էր արձանագրվել, 122-ը՝ իրացման, 150-ը՝ պահելու։ Ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, փաստորեն, նախորդ տարվա 4 ամիսների համեմատ աճել են ավելի քան 1000-ով։ Մասնագետներն ահազանգում են՝ աճել է թմրանյութեր օգտագործող անչափահասների և կանանց թիվը։ Փետրվարի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են ոստիկանության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, ԱԱԾ-ի, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի և ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՆԳՆ-ում Վահե Ղազարյանի գլխավորությամբ պարբերաբար կայանում են հանձնաժողովի նիստեր: Սակայն թմրամիջոցները հիմնականում վաճառվում են առցանց հարթակներում, իսկ իրավապահ մարմինները չունեն բավարար տեխնիկական միջոցներ՝ դրա դեմն առնելու համար»։ |
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4208:36«Նոր տիրաժավորման է դրել «նախին Նիկոլի» հին խոստումների տրցակը». Արմեն Հովասափյան
7503:12«Մեր մեջ արմատանում են սովորություններ, որոնք քրիստոնեավայել չեն». Տեր Միքայել քահանա Նուրիջանյան
9402:12«Անկախ Հայաստանում ինչպե՞ս կդասակարգեին դավաճաններին». Ստեփան Դանիելյան
9201:06«Պարզվեց՝ պետությունը ունի հույժ կարևոր մեկ հարց՝ արագաչափերի հարցը». Արմեն Դուլյան
88Երեկ, 23:54«Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք». Ոկան Սարգսյան
98Երեկ, 23:48