«ՄԻՊ գրասենյակը կոչված է մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ սա ընդամենը ֆիկտիվ կառույց է». Սարգիս Արզումանյան
![]() «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ ՄԻՊ գրասենյակի դիմաց: «Գոյ»-ի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել են ՄԻՊ գրասենյակի մոտ, որովհետև փետրվարից դիմում ունեն ներկայացրած, բայց առ այսօր եզրակացություն չկա: «Եկել ենք, որ հասկանանք՝ ինչո՞ւմն է լռությունը, ինչքա՞ն ենք սպասելու ու արդյոք ակնկալե՞նք, որ վերջիվերջո մենք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված ենք, և արդյոք իրենք կոչված են մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ սա ընդամենը ֆիկտիվ կառույց է: Ներս կմտնենք և կփորձենք ճշտումներ կատարել՝ ի՞նչ փուլում է մեր տված դիմումի ընթացքը»,- նշեց Արզումանյանը: Հիշեցնենք՝ այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի անձնակազմը որոշումը վիճարկել է դատարանում և սպասում են վճռին։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
