Ինչո՞ւ է Խրուշչովը քննադատել Երևան-Սևան ճանապարհի «Ճայը» քանդակը
![]() 1961 թվականի մայիսին առաջին անգամ Հայաստան էր ժամանել ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը։ Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 40-ամյակին։ Հնգօրյա այցի ընթացքում Խրուշչովը ոչ միայն մասնակցում է պաշտոնական և տոնական նիստերի, այլ նաև այցելում է բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ և մասնակցում տարբեր միջոցառումների։ Խորհրդային Հայաստանում Նիկիտա Խրուշչովի այցին նախապես էին պատրաստվել, օրինակ, Երևան-Սևան ճանապարհին նրա ժամանման պատվին տեղադրվել էր ոճավորված բետոնե մի մեծ քանդակ։ Մեծ թռչունի բացված թևերից մեկը կամարի նման ձգվում է ճանապարհի վրա, որի տակով անցնում են մեքենաները, իսկ մյուս թևի տակ նախատեսվում էր փոքրիկ ռեստորան կառուցել։ Հետևաբար, մայիսի 9-ին, երբ հայկական պատվիրակության ուղեկցությամբ Խրուշչովը մեկնում է Սևան, ճանապարհին տեսնելով «Ճայը», կանգնեցնում է ավտոշարասյունը, և ուշադիր զննելով քանդակը՝ խիստ քննադատության արժանացնում այն։ Սովետական Միության ղեկավարին զայրացրել էր այն, որ ծախսված գումարով կարելի էր բնակելի շենքեր կառուցել, այլ ոչ թե «անօգուտ քանդակ»։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12



