Թալիբները պատմության մեջ առաջին անգամ կմասնակցեն ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին
![]() Աֆղանստանը գլխավորող «Թալիբան» շարժումը կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին, որն այս տարի կանցկացվի Ադրբեջանում։ Այցը տեղի կունենա առաջին անգամ այն օրից ի վեր, երբ շարժումը 2021 թվականին իշխանությունը զավթեց Աֆղանստանում։ «Հյուրընկալ երկիրը՝ Ադրբեջանը, հրավիրել է Աֆղանստանի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության պաշտոնյաներին COP 29-ին՝ որպես դիտորդներ՝ թույլ տալով նրանց «պոտենցիալ մասնակցել քննարկումներին և երկկողմ հանդիպումներ անցկացնել», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի ԱԳՆ-ի խոսնակ Աբդուլ Քահար Բալխին: Բալխին հավելել է, որ Աֆղանստանի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ներկայացուցիչները հրավիրվել են մասնակցելու՝ որպես դիտորդներ։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ը դեռևս չի ճանաչում թալիբներին՝ որպես Աֆղանստանի պաշտոնական կառավարություն՝ թալիբների կողմից կանանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների պատճառով։ Այս փաստը նրանց զրկում է Գլխավոր ասամբլեայում տեղ զբաղեցնելուց։ 2021 թվականին թալիբներն արգելել են կանանց պաշտոններ զբաղեցնել կառավարությունում։ Միաժամանակ, երկիրը վերացրեց Կանանց հարցերի նախարարությունը և դրա փոխարեն ստեղծեց Առաքինության քարոզչության և արատավորության կանխարգելման նախարարություն: 2022 թվականի վերջին թալիբները կանանց արգելեցին բարձրագույն կրթություն ստանալ։ Այս տարվա սեպտեմբերի վերջին Կանադան, Ավստրալիան, Նիդեռլանդները և Գերմանիան հայց են ներկայացրել ընդդեմ թալիբների Հաագայի միջազգային դատարան։ Երկրները մեղադրում են թալիբներին կանանց նկատմամբ խտրականության մեջ։ Այնուամենայնիվ, արդեն նոյեմբերին թալիբների նախարարներից մեկը աֆղան կանանց զրկեց Ղուրանը բարձրաձայն կարդալու և այլ կանանց հետ «հրապարակային» խոսելու հնարավորությունից։ Թալիբները կարծում են, որ կանայք չպետք է լսեն միմյանց ձայնը։ |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30