«Հարիսի պարտության հիմնական պատճառները»․ Սուրեն Սարգսյան
114
Շաբաթ, 09 նոյեմբերի, 2024 թ., 16:48
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարիսի պարտության հիմնական պատճառներն ու նախընտրական սխալները 2016թ. ընտրություններին մասնակցեց 137մլն ընտրող: 2020թ. ընտրություններին մասնակցեց 158մլն ընտրող: 2024թ. ընտրություններին մասնակցեց 144մլն ընտրող: Ի դեպ, 2016 թվականից ԱՄՆ բնակչությունն աճել է 11 միլիոնով: 2020թ. Բայդենը հավաքեց 81մլն ձայն: 2020թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն: 2024թ. Թրամփը հավաքեց 74մլն ձայն: 2024թ. Հարիսը հավաքեց 70մլն ձայն: Էլեկտորալ այս ծավալի զանգվածի կորուստը կատաստրոֆա է ցանկացած կուսակցության համար: Իսկ Թրամփի էլեկտորալ ստաբիլությունը իհարկե աչք է շոյում: Սխալ 1. Բայդենի առաջադրումը: Սա ամենից մեծ սխալն էր, որ դեմոկրատական կուսակցությունը թույլ տվեց: Բայդենն ակնհայտորեն չէր կարողանալու հաղթել Թրամփին՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, տարիքը և ֆիզիկապես գերհոգնած լինելը, հետևաբար նրա առաջադրումն ինքնին մարտավարական սխալ էր: Սխալ 2. Ներքին ճնշումների միջոցով, ընտրություններից ընդամենը ամիսներ առաջ Բայդենին մրցապայքարից դուրս մղելը երկրորդ ամենամեծ սխալն էր, որ դեմոկրատները թույլ տվեցին: Այստեղ իրենք իրենց դրեցին անելանելի վիճակում: Բայդենով հաղթել չէին կարող, ինչպես ցույց տվեցին դեբատները, կայացած այլ թեկնածու էլ պարզապես չունեին: Սխալ 3. Քամալա Հարիս: Դեմոկրատները բնականաբար չկարողացան կարճ ժամանակահատվածում ճիշտ վերադասավորվել: Բայդենին շարքից հանելուց հետո նրանք չափազանց քիչ ժամանակ ունեին նոր թեկնածու գտնելու և նրան կայացնելու համար: Այս կարճ ժամանակահատվածը բավարար չէր ցածր վարկանիշով փոխնախագահին բարձր վարկանիշով թեկնածու կերտելու գործում: Սխալ 4. Փոխնախագահի թեկնածու: Թիմ Ուոլցը նույնպես չկարողացավ միավորող ուժ հանդիսանալ և իր շուրջ այնքան էլեկտորատ հավաքել, որ օգտակար լիներ կուսակցությանն ու թեկնածու Հարիսին: Սա իհարկե հիմնական, բայց ոչ ամբողջական սխալների ցանկն է: Այս ամենի արդյունքում դեմոկրատները կորցրեցին Սպիտակ Տունը, Սենատը, Պալատը, ինչպես նաև ընտրողների ձայների մեծամասնությունը»։