Դինաստիայով են իշխում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչև 2021 թ․ մայիս։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, և ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին՝ դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան՝ Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում: Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։ Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել: Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ»։
|
«Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու». Արմեն Այվազյան
4419:42«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան
4618:42«Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու»․ Նաիրի Հոխիկյան
5117:36«Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցի օրոք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել»․ Ոսկան Սարգսյան
5117:30«Այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին»․ Ստեփան Դանիելյան
5317:00«Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին». Պեսկով
9916:18