Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

«Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները». Հարիս

33
Այսօր, 09:36
«Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները». Հարիս

«Մենք պետք է ընդունենք ընտրությունների արդյունքները, և Բայդենի վարչակազմը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփին և նրա թիմին անցումային փուլում և ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը»,- դիմելով Վաշինգտոնի Հովարդի համալսարանում հավաքված իր կողմնակիցներին՝ ընտրություններում պարտվելուց հետո առաջին հրապարակային ելույթի ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։

«Երբեմն կռիվը որոշ ժամանակ է տևում», - AP-ի փոխանցմամբ ասել է նա՝ հավելելով. «Դա չի նշանակում, որ մենք չենք հաղթի»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարիսը զանգահարել էր Դոնալդ Թրամփին, շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
Հարիսի աշխատակազմի ներկայացուցչի փոխանցմամբ նա քննարկել է նաև իշխանության խաղաղ փոխանցման և բոլոր ամերիկացիների նախագահ լինելու կարևորությունը։

Այսպիսով, ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ նաև 47-րդ նախագահը և չորս տարի հետո նա կրկին կվերադառնա Սպիտակ տուն: