«Ըստ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարի` մորեխների, խավարասերների միակ մեղավորը թեղիներն են». Քրիստինա Վարդանյան
471
Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 00:12
![]() Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ մամուլի՝ Երևանում շատացել են մորեխները և այլ միջատները, որոնք բնակիչներին անհանգստացնում են։ Հարցը պարզաբանելու համար փորձառու միջատաբանի փոխարեն, դիմել են այդ ոլորտից անտեղյակ Կանաչապատման ՀՈԱԿ-ի ղեկավարին, ով բոլոր հարցերին մեկ պատասխան ունի (ոջիլի պատմությունն է)։ Նյութից պարզվում է, որ մորեխների, զատիկների, խավարասերների, ինվազիվ տարբեր միջատների և վնասատուների միակ մեղավորը ԹԵՂԻՆԵՐՆ են և երբ հատվեն բոլորը, հարցը կկարգավորվի։ Աբսուրդ։ Լավ, վերջ լինելու է այս քարոզչությանը… Ծառերը բնակչության կյանքի վահանն են, դաշտում չեք, սա շոգ, արևոտ գերկառուսապատված քաղաք է, տասնյակ ռիսկերով լի արհեստական միջավայր»։ Աղբյուրը` Քրիստինա Վարդանյան |

«Չարենցավան քաղաքում թափառող շների խնդիրը դարձել է անկառավարելի». Հասմիկ Ղազարյան
15918.11.2026, 21:30
Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
19717.11.2026, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
23216.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
25215.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
23807.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
25303.11.2026, 21:48
