«Մարզպետը տեղեկություն չի տրամադրել սահմանագոտում կառուցված տների մասին». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը տեղեկություն չի տրամադրել պետական աջակցությամբ սահմանագոտում կառուցված տների մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հոկտեմբերի 28-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան առաջադրելով հետևյալ հարցերը՝ կառավարությունը դադարեցրել է սահմանամերձ բնակավայրերում պետական աջակցությամբ, վարկավորմամբ բնակելի տների կառուցման ծրագիրը: Այդ ծրագրով Տավուշի մարզի սահմանամերձ ո՞ր բնակավայրում քանի՞ տուն է կառուցվել, կամ կառուցվում, դրանցից քանիսի՞ կառուցման համար է տրվել է 16 միլիոն դրամ, քանիսի՞ն ՝ 21 միլիոն դրամ վարկ։ Տավուշի մարզպետարանից ստացել եմ հետևյալ պատասխանը․ «Հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն չունենք, առաջարկում ենք դիմել համայնքապետարաններ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ գովազդում էր պետական աջակցությամբ, վարկավորմամբ սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագիրը, դժգոհում, որ Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչներ իրազեկ չեն, չեն օգտվում այդ ծրագրից, մինչդեռ նրա դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը կա՛մ անտեղյակ է, կա՛մ չի ցանկանում տեղեկություններ տրամադրել այդ ծրագրով կառուցված տների թվի, աջակցության գումարի չափի մասին»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու». Արմեն Այվազյան
4419:42«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան
4618:42«Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու»․ Նաիրի Հոխիկյան
5117:36«Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցի օրոք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել»․ Ոսկան Սարգսյան
5117:30«Այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին»․ Ստեփան Դանիելյան
5317:00«Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին». Պեսկով
9916:18