Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

«Վարորդիս դեմ հաղորդում եմ ներկայացրել Դատախազություն». Վահան Կոստանյան

50
Այսօր, 13:18
«Վարորդիս դեմ հաղորդում եմ ներկայացրել Դատախազություն». Վահան Կոստանյան

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկանդալ է պայթել․ ՀՀ ԱԳՆ աշխատակից վարորդը, որը, ըստ քաղաքացիների վկայության, սպասարկել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանին, մուտքի վիզաներ տրամադրելու օժանդակության համար մարդկանցից գումար է վերցրել»:
Կառավարության նիստից հետո լրագրողները կոռուպցիոն այս բացահայտման հետ կապված պարզաբանումներ պահանաջեցին ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից․ «Նա ԱԳ նախարարության վարորդն է եղել մինչև իմ ԱԳ նախարարի տեղակալ նշանակվելը։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, երբ նրա ապօրինությունների մասին իմացել եմ։ Աշխատանքից ազատվել է սեպտեմբերի 28-ին, բայց սեպտեմբերի 14-ից ինձ չի սպասարկել։ Քրեական վարույթ է հարուցվել։ Վստահ եմ, որ թե ես, թե հանրությունը կտեղեկանա գործի մասին»,-ասաց Կոստանյանը։
Նշենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տվյալների վարորդը օրեր առաջ՝ հոկտեմբերի 28-ից, «անհետացել» է ՀՀ-ից: Այսինքն՝ ԱԳՆ աշխատանքից ազատվելուց 3 օր հետո նա փախել է երկրից։

Օրաթերթը նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել՝ պարզելու, թե ինչ գործ է քննվում այս մասով, ովքեր կան ներգրավված. դատախազությունից, սակայն, լրացուցիչ 30 օր են խնդրել՝ հարցերին պատասխանելու համար: «Եվ այս դանդաղկոտությունն է թերևս պատճառը, որ Երջանիկ Ումրշատյանը հասցրեց հեռանալ Հայաստանից»,- գրել է օրաթերթը:

«Վարորդիս դեմ հաղորդում եմ ներկայացրել Դատախազություն». Վահան Կոստանյան