Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան

83
Երեկ, 18:42
«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել և դրա համար կամք է ցուցադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարո՞ղ է արդյոք Թրամպը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։
Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել և չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։
Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան