«Հարիսի հետընտրական ելույթը օրինակելի է»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Օրինակելի է ԱՄՆ նախագահի պարտված թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարրիսի հետընտրական ելույթի հետևյալ մասը, որ մեջբերում եմ. «Ամերիկյան ժողովրդավարության հիմնարար սկզբունքը այն է, որ, երբ մենք պարտվում ենք ընտրությունը, մենք ճանաչում ենք արդյունքը: Այդ սկզբունքը, ինչպես ցանկացած այլ, տարբերակում է ժողովրդավարությունը միապետությունից կամ տիրանիայից, և ցանկացածը, որ փնտրում է հանրային վստահություն, պետք է հարգի այն: Մեր երկրում մենք պետք է հավատարմություն պահենք ոչ թե նախագահի կամ կուսակցության, այլ ԱՄՆ Սահմանադրության, մեր խղճի և մեր Աստծու հանդեպ: Իմ նվիրվածությունը բոլոր երեքին՝ պատճառն է, որի համար ես այստեղ եմ»: Հարրիսը հայտարարել է, որ ընտրված նախագահ Տրամպի հետ հեռախոսազրույցում շնորհավորելով նրան, հայտնել է նաև, որ ինքն ու իր թիմը կաջակցեն նրան անցումային շրջանում և կապահովեն իշխանության սահուն փոխանցումը: Տրամպի հետ հեռախոսազրույցում նրան շնորհավորելով, իշխանության սահուն անցում էր խոստացել նաև նախագահ Բայդենը: Սա ամերիկյան քաղաքական մշակույթի ու նաև իրավագիտակցության ֆունդամենտալ ասպեկտ է, որի վրա պահպանվում է Ամերիկան: Եվ համակարգային ճգնաժամի մեջ գտնվող ամերիկյան էլիտաներն այդուհանդերձ չեն կորցնում դրա պահպանության կարևորության գիտակցումը, հստակ պատկերացնելով, որ այն կորցնելու դեպքում աներկբա կորցնելու են նաև Ամերիկան: Իհարկե սա չի նշանակում, որ այն պահպանելու դեպքում երաշխավորվելու է ԱՄՆ ապագան, որովհետև այդ ապագան իսկապես ենթակա է թե ժամանակի, թե համակարգային ճգնաժամի փորձությանը: Բայց, այդուհանդերձ մշակութային և իրավագիտակցական վերը նշածս ողնաշարը պահպանելը նվազագույնն է, որ կարող են անել էլիտաները: Շատ կարևոր է, որ իշխանության սահուն փոխանցման մասին խոստումը, որ տալիս են թե Բայդենը, թե Հարրիսը, չլինի լոկ հրապարակային խոստում: Այսինքն, գործողությունները համապատասխանեն գործերին, որովհետև դա կարևոր է նաև միջազգային ասպարեզի համար: Մինչև Բայդենի ու Հարրիսի այդ հավաստիացումները, ինքս անդրադարձել էի իշխանության փոխանցման հարցին, դրա կարևորությանը: Որովհետև ներկայիս միջավայրում դա ոչ միայն ներամերիկյան, այլ ըստ էության համաշխարհային սկզբունքային հարց է, թեկուզ այս պարագայում իհարկե որոշակի այլ ասպեկտներից ելնելով»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Դոնալդ Թրամփի հաղթանակը լուրջ հետևանքներ է ունենալու». Արմեն Այվազյան
4419:42«ԱՄՆ-ի ու Վրաստանի ժողովուրդները կամք են դրսևորել, իսկ Հայաստանի ժողովուրդը հանձնվել է». Ստեփան Դանիելյան
4618:42«Առաջիկա շաբաթներին Նիկոլը մեծ քանակի ռուսական օճառի կարիք է ունենալու»․ Նաիրի Հոխիկյան
5117:36«Փաշինյանի անգլերենի ուսուցչուհի Մակունցի օրոք ԱՄՆ-ում հաջողություններ չենք ունեցել»․ Ոսկան Սարգսյան
5117:30«Այն քչերից եմ, ով ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի դեսպանի արարքին»․ Ստեփան Դանիելյան
5317:00«Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին». Պեսկով
9916:18