Զելենսկին, Մակրոնը, Նեթանյահուն և այլք շնորհավորել են Թրամփին
![]() Չնայած ձայների հաշվարկը շարունակվում է, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և այլք շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Իր շնորհավորական ուղերձում Զելենսկին, մասնավորապես, ասել է. «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին՝ տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Ես հիշում եմ մեր հրաշալի հանդիպումը սեպտեմբերին, երբ մանրամասն քննարկեցինք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերությունը, «հաղթանակի» ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիները։ Բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում»: |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30