ԱՄՆ 7 առանցքային նահանգներից 6-ում Թրամփն առաջատարն է
![]() ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 «տատանվող» նահանգներից 6-ում, որոնք որոշիչ դեր ունեն ընդհանուր արդյունքների հարցում, համապատասխան գնահատական են ներկայացրել Fox News-ը, The New York Times-ը, The Washington Post-ը և Axios-ը։ Թրամփը մասնավորապես առաջատար է Վիսկոնսինում, Միչիգանում, Նևադայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում և Արիզոնայում: Փենսիլվանիայում արդյունքները դեռ որոշակի չեն: «Տատանվող»-ն այն նահանգներն են, որտեղ արդյունքն անկանխատեսելի է ու պարզ է դառնում միայն ընտրությունից հետո. դրանք ունեն որոշիչ ձայներ: Այս նահանգներում դեմոկրատների ու հանրապետականների վարկանիշները սովորաբար մոտ են միմյանց, իսկ ժողովրդագրության փոփոխությունները և քաղաքային ու գյուղական շրջաններում առկա տարբեր տեսակետները անկանխատեսելի են դարձնում վերջնարդյունքը՝ յուրաքանչյուր ընտրական տարում: Նույնիսկ աննշան փոփոխությունը կարող է ազդել ողջ նահանգի ընտրության արդյունքի վրա՝ առավելություն տալով դեմոկրատ կամ հանրապետական թեկնածուին: |
«ՔՊ վարչության նիստում քննարկեցինք Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3122:54«2018-ին չէինք պատկերացնում, որ արագ դառնալու են հանրության աչքին թոզ փչող բյուրոկրատներ»․ Արմինե Օհանյան
2822:24«Ըստ Արման Եղոյանի՝ Ադրբեջանն է խոչընդոտում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումներին»․ Ոսկան Սարգսյան
5021:36«ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը»․ Անի Բադալյան
6621:18«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
7221:06«ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է դիտարկվեն շահերի ներդաշնակեցման տրամաբանության մեջ»․ Հենրիխ Դանիելյան
6720:30