ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը արձակուրդում է և ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով: ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին և նամակներին չպատասխանեցին: Նշենք, որ հատկապես Սիսակ Գաբրիելյանը, կարծես թե, ֆուտբոլի մեծ սիրահար է, նա հաճախ է գործուղվում այս կամ այն երկիր, երբ այդ երկրում կայանալու է կարևոր ֆուտբոլային հանդիպում: Օրինակ, այս ամռանը՝ հունիս ամսին, նա պատվիրակության կազմով գործուղվել էր Գերմանիա հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունն էր ընթանում: Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Սիսակ Գաբրիելյանը նաև իր ժամանցն էր անցկացրել այնտեղ: Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն էր նաև ներկա եղել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
