Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

Ի՞նչ է «մոռացել» քննչականը. Աղազարյանի որդին նաև պաշտոնյա է. «Ժողովուրդ»

38
Այսօր, 09:30
Ի՞նչ է «մոռացել» քննչականը. Աղազարյանի որդին նաև պաշտոնյա է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու կազմակերպած՝ մեքենաների ներմուծում/արտահանում հանցավոր սխեմայի թերևս ամենաառանցքային դրվագը հետևյալն է, որը փոխում է հարցի ողջ արժեքը:
Պարզեցինք, որ Վահե Հովիկի Աղազարյանը իր «գործունեության» ընթացքում եղել է նաև պաշտոնատար անձ, այն էլ՝ ՊԵԿ մաքսային հատվածի։ Եվ այդ գործը թերևս պետք է քննվի հակակոռուպցիոն կոմիտեում: Գուցե նրան հետին թվով ազատել են աշխատանքից, գուցե՝ ոչ. ճշտել չհաջողվեց: Սակայն Վահե Աղազարյանի արդեն հայտնի քրեական հոդվածին եթե գումարվի պաշտոնական դիրքի ենթադրյալ չարաշահումը, ուրեմն արդար քննության դեպքում նրա հայրը, օգտվելով պատգամավորական մանդատի դեռեւս առկա հնարավորություններից, պետք է կալանավայր գնա՝ որդուն այցելության»: