«Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել»․ Պարույր Հովհաննիսյան
108
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 11:12
«Այո՛, մեր հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել։ Հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հաստատելով լուրը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։ Փոխնախարարի խոսքով, այդ հարցով հետաքննություն է ընթանում, որից, սակայն, դեռևս արձագանք չկա։ Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։ |
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան
2702:06«Վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը»». Նորիկ Նորիկյան
4601:12«Ինչու ԵՊՀ 14000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ արշավի մասնակից»․ Մենուա Սողոմոնյան
7400:00«Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա». ՀՀ ՊՆ
61Երեկ, 23:36«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան
58Երեկ, 23:24Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
68Երեկ, 23:19