«Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին»». Էլինար Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան հոդվածը. «Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին» 1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։ 2. Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ. է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։ 2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։ 3. Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։ 4. Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։ Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։ Փաշինյանը լայվ է մտնում է Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։ Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան աջակցությամբ լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։ Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը»։ |
«Հիմարություններ ասողներն են Հայաստանը ղեկավարում, որ երկիրն էս օրին է»․ Ոսկան Սարգսյան
2702:06«Վիճակն այն աստիճան ծանր է, որ իշխանությունն ամբողջությամբ լվացել է ձեռքերը»». Նորիկ Նորիկյան
4601:12«Ինչու ԵՊՀ 14000 ուսանողի և 1500 դասախոսի դարձրեցիք կեղծ արշավի մասնակից»․ Մենուա Սողոմոնյան
7400:00«Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա». ՀՀ ՊՆ
61Երեկ, 23:36«ԵՄ չինովնիկները երկակի ստանդարտներով նսեմացնում են Եվրոպայի քաղաքակրթական արժեքը»․ Դավիթ Խաժակյան
58Երեկ, 23:24Հակոբ Ասլանյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
68Երեկ, 23:19