Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին քրեական գործերով անցնող բիզնեսմեններ են եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի առաջին նվիրատուների շարքը պակաս կասկածելի և խնդրահարույց չէ, որքան ՔՊ կուսակցության դրամահավաքը։ Եթե ՔՊ կուսակցության դրամահավաքի նվիրատուները նվիրատվություն էին արել 1 մլն դրամ և ավելի, սակայն դրա մասին տեղյակ չէին եղել, ապա «Իմ քայլը» հիմնադրամի ընթրիքի նվիրատվությունը ակնհայտորեն արտոնությունների ակնկալիք կամ ներողամտության ակնկալիք էր: Ընթրիքին մասնակցում էր նաև DIGNISI անշարժ գույքի գործակալության համահիմնադիր Կարեն Անախասյանը։ Աննա Հակոբյանի հետ ընթրելու էր եկել նաև «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը: Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի մարտին ձերբակալվել էին «Նոր Զովք» ընկերության սեփականատեր Ա.Ա-ն, տնօրեն Ռ.Ա-ն, գլխավոր հաշվապահ Ս.Ս-ն, ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող ՍՊԸ սեփականատեր Վ.Ս-ն՝ «Նոր Զովքում» առերևույթ հարկային չարաշահումներ կատարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով հարկային պարտավորությունները չկատարելու համար»: |
«Հայ ժողովրդի ճակատագիրը հանձնված է արտաքին ուժերի տնօրինմանը»․ Տիգրան Աբրահամյան
1010:12ԱԺ-ում շարունակվում է 2025-ի պետբյուջեի նախագծի քննարկումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
1610:00Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
1809:48Սանդուն հայտարարել է Մոլդովայի նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին
4309:18«Չարի վերջը մոտենում է». Անդրանիկ Թևանյան
2409:12«Ադրբեջանը շպագատ է իջել». Ստեփան Դանիելյան
2209:06