Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2024 թ.

«Հատելով ժամանակ և տարածություն». Երվանդ Քոչար -125

121
Երկուշաբթի, 04 նոյեմբերի, 2024 թ., 01:06
«Հատելով ժամանակ և տարածություն». Երվանդ Քոչար -125

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որում համապարփակ ներկայացված է արվեստագետի ստեղծագործական ուղին՝ ընդգրկելով տարբեր տարիների նրա գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ ու տարածական երկեր:
Ցուցահանդեսի առանցքում Քոչարի կյանքի կարևորագույն քաղաքներն են՝ Թիֆլիս, Փարիզ, Երևան: Առանձին սրահներով ներկայացված են նկարչի թիֆլիսյան շրջանի գեղարվեստական առաջին քայլերն ազդարարող, մասնագիտական զարգացումներն ու ձեռքբերումներն ամփոփող բազմաժանր ստեղծագործությունները: Փարիզյան շրջանի սրահներից մեկում ցուցադրված են վարպետի՝ եվրոպական ավանգարդի լավագույն ավանդույթներով ստեղծած կտավները, մյուսում՝ անիմացիոն էֆեկտներով հագեցած միջավայրում, գյուտարար Քոչարի՝ համաշխարհային արվեստում աննախադեպ երևույթ համարվող տարածական գեղանկարները: 1936-ից հայրենադարձ նկարչի երևանյան շրջանը նշանավորվում է գործունեության բազմակողմանիությամբ՝ քանդակի և գրաֆիկայի բնագավառներում պլաստիկական նոր ձևերի մոնումենտալ հնչողությամբ և էպիկական շնչով, գեղանկարչական նոր ներկանյութի՝ մոմաներկի հեղինակային գյուտով:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Երվանդ Քոչարի թանգարանի և ընտանիքի համագործակցությամբ: