Եվրոմիությունը պատրաստվում է փոխել ԱՄՆ-ի կուրսը Ուկրաինայի հարցում, եթե Թրամփը հաղթի. WP
Եվրոպական երկրները պատրաստվում են Ուկրաինայի նկատմամբ Վաշինգթոնի կուրսի հնարավոր փոփոխությանը և ռազմական կապերի թուլացմանը, եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, The Washington Post-ին ասել են հինգ առաջատար երկրների 15 քաղաքական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։ Եվրոպայում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցները պատրաստվում են Թրամփի հաղթանակի դեպքում անդրատլանտյան հարաբերությունների հնարավոր խզմանը։ Միևնույն ժամանակ, զրուցակիցները նշում են, որ իրենք ավելի լավ են պատրաստ Թրամփի երկրորդ նախագահությանը։ Նրանք պնդում են, որ գիտեն, թե ինչ դիվանագիտական քայլեր է պետք ձեռնարկել, և տարբեր ծրագրեր են մշակում անվտանգության և առևտրային փոփոխությունների դեպքում։ Որոշ առումներով ԵՄ-ն հիմա ավելի սակավ պատրաստ է Թրամփին, քան նրա առաջին նախագահության ժամանակ, քանի որ այն ժամանակ նրան հակադրվում էր «Եվրոպայի վճռորոշ գործիչը»՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս պահին մայրցամաքում նրա մակարդակի առաջնորդ չկա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները կարծում են, որ ԱՄՆ-ի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Քամալա Հարիսը, կհետևի նախագահ Բարաք Օբամայի, այլ ոչ թե Ջո Բայդենի քաղաքականությանը և ԱՄՆ-ի ուշադրությունը կսևեռի դեպի Ասիա: Նրա ազգային անվտանգության խորհրդական Ֆիլիպ Գորդոնը Եվրոպայի փորձագետ է, ով աջակցում է Ուկրաինային «երկարաժամկետ» օգնությանը: Այնուամենայնիվ, նա նաև հանդես է գալիս «Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև առավել իրատեսական գործարքի» օգտին: «Մի բան պարզ է՝ մենք այստեղ նստած չենք, ինչպես նապաստակը լուսարձակների տակ։ Անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ-ի ընտրություններում, Ամերիկայի ապագա ուշադրությունը գնալով ավելի ու ավելի է կենտրոնանալու հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա: Եվրոպան էլ ավելին պետք է անի իր անվտանգության համար»,- ասել է գերմանացի պաշտպանության պաշտոնյա Միխայել Ստեմփֆլը: Իր առաջին նախագահության ժամանակ Թրամփը մաքսատուրքեր սահմանեց Եվրոմիության կողմից ԱՄՆ-ին մատակարարվող պողպատի և ալյումինի վրա։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նա հայտարարեց հետագա սահմանափակումներ մտցնելու և վերջին գրեթե մեկ դարում սակագների բարձրացման ամենաշատ ծրագրերի մասին։ ԵՄ պաշտոնյաները մշակել են պատասխան մաքսատուրքերի ցուցակներ և աշխատում են բանակցային ռազմավարությունների վրա: Նրանք կարծում են, որ կարող են մեղմել Թրամփի պահանջները՝ առաջարկելով համագործակցություն չինական առևտրային պրակտիկայի դեմ կամ խոստանալով ավելացնել ներմուծումը Միացյալ Նահանգներից։ «Կարծում եմ, որ զգացողություն կա, որ մենք պետք է ավելի լավ պատրաստվենք և չմտածենք, որ եթե հույս ունենք, որ առևտրային պատերազմ չի լինի, ապա դա տեղի չի ունենա», - ասել է ԵՄ դիվանագետներից մեկը: Եվրոպայում կասկածներ կան նաև Ուկրաինայի նկատմամբ Թրամփի վերաբերմունքի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ ցանկանում է օգնել ուկրաինացիներին, «որովհետև ցավում է այդ մարդկանց համար»։ Այնուամենայնիվ, նա նաև մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հակամարտություն սկսելու համար և հրաժարվել է խոսել Կիևի հաղթանակին աջակցելու մասին։ Նախկինում Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կդադարեցնի պատերազմն Ուկրաինայում նույնիսկ պաշտոնն ստանձնելուց առաջ։ |
«ՄՔԴ-ի որոշումը պետք է հարգվի և կատարվի». Բորել
8920:42«1 մանկապարտեզ չի կարողացել կառուցել, նշանակում ես նախարա՞ր»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5620:18«Հայաստանի քաղաքացիներն ատում են Նիկոլին»․ Աննա Մկրտչյան
5620:06«Մասկի ու Ռամասվամիի պատկերացրած քայլերից մեկը կարող է ուշադրության արժանի լինել նաև ՀՀ-ի համար». Հակոբ Բադալյան
6819:06«Փաշինյանը չի կարողանում լուծել ռեբուսը՝ ինքը մեղավո՞ր է, թե՞ պատասխանատու». Վլադիմիր Մարտիրոսյան
7017:24ՄՔԴ-ն Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել
7317:00