«Արմեն Մելիքբեկյանը հրաժարական կտա այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության գլուխ չլինի»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, սուտ են ասում։ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Ռուսաստանի մարզիկներին, այդ թվում՝ ֆուտբոլային ակումբներին արգելված է մասնակցել միջազգային մրցումներին։ Հիմա վերադառնանք մեր սարերը։ Ֆուտբոլի ֆանատների կազմակերպությունները տարբեր ակցիաներ են անում, որպեսզի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հրաժարական տա, նա էլ չի ցանկանում յուղոտ պաշտոնից հեռանալ։ Արմատներով Իջևանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանը իշխող իջևանյան կլանի ֆուտբոլային թևի ղեկավարն է։ Նա հրաժարական կտա այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխ չլինի։ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ պատերազմում պարտությունից, 5 հազար զոհից, թաքուն կապիտուլյացիա ստորագրելուց հետո ոչ միայն չհեռացավ, այլև՝ 2021 թվականի ընտրություններով վերընտրվեց, Արմեն Մելիքբեկյանը ինչո՞ւ պետք է հեռանա, ինքը ձախողումների մեղքը կգցի հավաքականի գլխավոր մարզիչների, ակումբների ղեկավարների, այլոց վրա ու կշարունակի մնալ պաշտոնին։ Մեղքը ուրիշի վրա գցելը ծանոթ գործելակերպ չէ՞»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
