Շաբաթական 9-10 վթար է գրանցվում Պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ
![]() Մեկ տարվա ընթացքում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցված պատահարներից ամեն 3-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցն է եղել, գրում է «Հետք»-ը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պարեկային ծառայության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է 468 պատահար, որից 150-ի մեղավորը պարեկային ծառայության աշխատակիցներն են։ Պատահարներից 180-ը Երևանում է եղել, իսկ 296-ը՝ մարզերում։ Վթարների ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 15 պարեկային ծառայող, իսկ տուժած քաղաքացիների մասին ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ Քննչական կոմիտեն առանձին վիճակագրություն չունի։ Պատահարների հետևանքով առաջացած վնասի փոխատուցմն իրականացվում է ապահովագրական պայմանագրերի շրջանակում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54

