Netflix-ը Հայաստանում սերիալներ կնկարահանի
![]() 2025 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Հայաստանը Netflix-ի հետ նոր համաձայնագիր է ստորագրել երկրում մի քանի հեռուստասերիալներ արտադրելու համար: «Կինոարդյունաբերությունն արագ զարգացող ճյուղ է, և այդ իմաստով արդեն ունենք կնքված հուշագրեր «Նեթֆլիքս»-ի հետ։ Նրանց կողմից այստեղ մի քանի սերիալ նկարելու և տարբեր նման նախագծեր կան, որոնք ներդրումների մասնակի վերադարձի պարագայում ավելի մեծ թափ կստանան»,- նշել է նախարարը։ «Նեթֆլիքս»-ը հոսքային մեդիայի ֆիլմերի և սերիալների հիմք հանդիսացող ամերիկյան ընկերություն է: Հիմնադրվել է 1997 թվականին՝ Ռիդ Հաստինգսի և Մարք Ռանադոլֆի կողմից։ Կենտրոնական մասնաճյուղը գտնվում է Լոս Գատոսում, Քալիֆորնիա նահանգում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
