Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

«Վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է»․ Անահիտ Ավանեսյան

116
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 15:42
«Վիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է»․ Անահիտ Ավանեսյան

«ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը և առողջապահության ծառայությունների հասանելիությունը կարևորագույն բաղադրիչ է»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշԵց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Մենք շարունակելու ենք ապահովել այդ հասանելիությունը, որպեսզի վիզաների ազատականացման գործընթացը հաջող ընթանա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կարևորը ռեֆորմի մեկնարիկն է, երբ որ մեկնարկի, 3 տարվա մեջ ամբողջ բնակչությունը կկարողանա ապահովագրվել։