Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է»․ Հովհաննես Ավետիսյան

78
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 12:18
«Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ անհիմն մեղադրանքով ձերբակալելը (իբր թե ապօրինի զենք ունենալու կասկածը) այս իշխանության քաղաքական բռնաճնշման արար է, որով փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել: Խուզարկություններով (մեքենա և բնակարան) ինձ մոտ որևէ ապօրինի զենք կամ այլ առարկա չի հայտնաբերվել:
Հաշվի առնելով բազմաթիվ հայ երիտասարդների ապօրինի ձերբակալությունները և նրանց նկատմամբ քաղաքական բռնաճնշումները՝ խնդրում եմ լրատվամիջոցներին վաղն առավոտյան կազմակերպել մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացնեմ երեք ուղերձ՝ ուղղված Ոստիկանությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանին և Հայաստանի երիտասարդներին»: