«Անհնար կլինի Ագրարային համալսարանի կրթական ծրագրերի կազմակերպումը»․ Սմբատ Դավեյան
![]() Ինչպես հայտնել էինք, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսները և ուսանողները ակցիա են իրականացնում՝ բողոքելով կառավարության որոշման նախագծից, ըստ որի Ագրարային համալսարանի տարածքից 2-րդ մասնաշենքի մի ամբողջ հատված Հայաստանում Ֆրանսիական համալսարանին է տրամադրվելու։ Բողոքի մասնակիցներից Ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը լրագրողների հետ զրույցում նշեց ․«Շուրջ 40 լսարան տրամադրվելու է Ֆրանսիական համալսարանին։ Անհնար է եզակի լաբորատորիաների տեղափոխումը մասնաշենքից, իսկ առանց դրա էլ անհնար կլինի համալսարանի կազմակերպված կրթական ծրագրերը։ Էդ առումով մենք մեր անհամաձայնությունը ներկայացնելու ենք կառավարություն, որպեսզի այդ որոշման նախագիծը հանվի շրջանառությունից»։ Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին հայտնեցին, որ կարող են 5 հոգի ներս մտնել՝ քննարկումների համար։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
