Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

«ՔՊ կինոակադեմիկոսները չէին կարող «Օսկարի» ուղարկել 44-օրյայի հերոսի մասին ֆիլմ»․ Վազգեն Սաղաթելյան

76
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 10:06
«ՔՊ կինոակադեմիկոսները չէին կարող «Օսկարի» ուղարկել 44-օրյայի հերոսի մասին ֆիլմ»․ Վազգեն Սաղաթելյան

«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տևական ժամանակ է ինչ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի կողմից ՕՍԿԱՐ-ի առաջադրված ֆիլմի ընտրությունը: Խնդիրն այն է, որ Հայաստանի կինոակադեմիան ընտրության արդյուքնում նախապատվություն չի տվել Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմին, որը պատմում է 44 օրյա պատերազմում զոհված տղայի ընտանիքի՝ որդուն փնտրելու ընթացքի, իրենց ապրումների մասին, նկարահանումն էլ իրակնացրել ա հերոսի քույրը: Ֆիլմը մասնակցել է տասնյակ միջազգային կինոփառատոնների, ստացել բազմաթիվ մրցանակներ, բայց մեր կինոակադեմիկոսներն ունեն այլ կարծիք և ընտրել են հայ-ռուսկան արտադրության խաղարկային մի ֆիլմ: Հետք-ը հետաքրքիր նյութ էր պատրաստել կինոակադեմիկոսների ով լինելու ու քվեարկության մանրամասների մասին: Պարզվում ա, օրինակ, որ Հայաստանի կինոակադեմիկոսներ են տխրահռչակ Սարիկ Անդրեասյանն ու իր եղբարը: Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են այս եղբայրների գործունեությանը կփաստեն, որ սա ուղղակի ծաղր ա «ակադեմիա» բառի հանդեպ: Ավելի լավ էր Հովիկ Աղազարյանը լիներ կինոակադեմիկոս, լրիվ լուրջ եմ ասում: Կինոակադեմիկոս է պարզվում է նաև համալիրի Կզոն, որը իր վաղեմի ընկեր և КВН-ի թիմակից Արմեն Գրիգորյանի՝ դատարանում սպшնվելու օրը Տիգրան Ավինյան էր ռեպոստ անում իր էջով ու առհասարակ էլ, ողջ քաշով այսօր ծառայում է ՔՊ-ին: Շարմից էլի մի քանի հոգի կա ու դե գլխավորն էլ Ջազն ա՝ Ռուբեն Ջաղինյանը, ում վրա ժամանակին քրեական գործեր հարուցեցին ֆինանսական հարցերով, հետո էլ ինչ-որ բանի վրա բարիշեցին հավանաբար ու ասեցին գնա ակադեմիայի նախագահ: Ակնհայտ ա, որ ՔՊ կինոակադեմիկոսները չէին կարող ՕՍԿԱՐ-ի ուղարկել 44-օրյայի հերոսի մասին ֆիլմ, քանի որ դա դուրս է օրվա իշխանության օրակարգից: Ֆիլմի ընտրությունը բացառապես միջազգային հանրության ուշադրության հարց ա, հաղթելու շանսերը մինիմալ են ցանկացած պարագայում, բայց կարելի էր հավելյալ անգամ ցույց տալ անձնական ողբերգությունը պատերազմի հետևանքով, էն էլ չէ, ինչի համար, եկեք մոռանանք արագ, ՔՊ-ն տենց ա ուզում: Նախորդ իշխանություններից ամենաշատը սնված, դոլարային միլիոնատերեր դարձած Կզոներն ու Ռուբոները այսօր համալիրի տնօրեններ ու կինոակադեմիկոսներ են, իսկ ես ու Նարեկն օրինակ՝ նախկին ենք ու պիտի հայտնվենք բանտում ))))) Սա մի առանձին կինոյի թեմայա, ապագայում գուցե լինի հնարավորություն ու մի տաղանդավոր մարդ ֆիլմ նկարի երեսպաշտության ու հասարակության տոտալ դեգրադացիայի մասին, իսկ այսօր ունենք այն ինչ ունենք...