«Մինչև դատարանի որոշումը, իրավունք ունենք գտնվել մեր թատրոնում»․ Արսեն Ազիզյան
![]() Այս տարվա մարտին կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը լուծարվել է՝ միավորվելով Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։ «Գոյ»-ի տնօրինությունը և դերասանական անձնակազմը որոշումը վիճարկել են դատարանում և սպասում են վճռին։ Դերասանները նաև դիմել էին Գլխավոր դատախազությանը, որպեսզի թույլ տան իրենց աշխատանքները շարունակել «Գոյ» թատրոնում այնքան ժամանակ, քանի դեռ չկա դատարանի որոշումը։ Արդեն երկրորդ օրն է՝ դերասաններն ակցիա են իրականացնում՝ գիշերելով թատրոնում, որի դռները նրանց առջև փակվել էին։ Այսօր թատրոնի անձնակազմի մի մասը հավաքվել է դատախազության դիմաց՝ պարզելու, թե իրենց դիմումն ինչ փուլում է գտնվում։ Դերասան Արսեն Ազիզյանը նշեց․ «Ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ թե մեր ցանկությունները կատարվեն, այլ օրենքը գործի։ Օրենքով մենք այս պահի դրությամբ ունենք իրավունք՝ գտնվելու մեր թատրոնի տարածքում, իրավունք ունենք ստեղծագործելու այնքան ժամանակ, մինչև դատարանից կունենանք հստակ որոշում։ Օրենքի 83-րդ կետը թույլ է տալիս մեզ այս պահին գտնվել թատրոնում, բայց այդ կետը խախտում է Սունդուկյան թատրոնի տնօրինությունը։ Նրանք անգամ մեզ չեն թողնում սնունդ բարձրացնել»: |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
