«Դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ ծրագրեր նախատեսվա՞ծ են»․ Մհեր Մելքոնյան
![]() ԿԳՄՍ նախարարության կողմից Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրեր նախատեսվա՞ծ են դպրոցներում, ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն այս հարցն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Հարցի ձևակերպումից պարզ չէ, թե ինչ ակնկալիք ունեք։ Բազմիցս նշել եմ, որ կրթության կազմակերպումը պետության գործն է, ինչին շատ լուրջ ենք վերաբերվում։ Կրթության ոլորտում միասնական ստանդարտի խնդիր ունենք՝ բովանդակության, դասավանդման, միջավայրի, կառավարման և այդ ուղղությամբ է, որ աշխատում ենք։ Աշխատանքի ժամանակ ունենում ենք տարբեր գործընկեր կազմակերպություններ և այդ իմաստով ԿԳՄՍ նախարարությունը շատ բաց է ցանկացած համագործակցության առաջարկի քննարկման համար, միևնույն ժամանակ խնդրում եմ՝ չմոռանալ, որ կրթությունը ՀՀ-ում աշխարհիկ է և այն խնդիրները, որ քննարկում ենք, պետք է բխի մեր օրենսդրությունից, ոլորտում վարվող պետական քաղաքականությունից»,-պատասխանեց Ժաննա Անդրեասյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
