Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ.

«Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում»․ Ստեփան Դանիելյան

68
Երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2024 թ., 11:54
«Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.
1-ին աստիճան. կերակուր և սեքս,
2-րդ աստիճան. փող և հարստություն
3-րդ աստիճան. փառք և ճանաչում,
4-րդ աստիճան. գիտելիք,
5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։
Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անդամներ են որոշում ընդունում։
Հայաստանի քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է 1-ին և 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։
4-րդ խմբի, թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ ազդեցությունը որոշումների ընդունման վրա, կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան