Նոր կադրեր` P. Diddy-ի սկանդալային երեկույթներից
![]() Համացանցում կադրեր են հրապարակվել ամերիկացի ռեփեր Շոն Քոմբսի (P. Diddy, Փաֆ Դեդի) կազմակերպած երկույթներից մեկից, ով, հիշեցնենք, մեղադրվում է սեռական բռնությունների և թրաֆիքինգի մեջ։ Կադրերում ռեփերն է՝ ձեռքին խմիչք, շրջապատված աղջիկներով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ 120 մարդ ռեփերին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ։ Նշվում է, որ ամենաերիտասարդ տուժողը 9 տարեկան է, ամենամեծը՝ 39։ Ռեփերի դեմ հայց ներկայացրածներից 25-ն անչափահաս են: Բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2015 թվականից հետո: Կան նաև հանցագործություններ, որոնք կատարվել են 1991 թվականից հետո՝ Մայամիում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ Ռեփերի անվան շուրջ սկանդալը Հոլիվուդում համարվում է ամենամեծը: Պարզվել է, որ նրա երեկույթներին ներկա են եղել նաև բազմաթիվ հայտնիներ, ովքեր ականատես են եղել այդ բռնություններին ու երկար տարիներ լռել են: Խոսքը Նաոմի Քեմփբելի, Ուիլ Սմիթի, Սնուփ Դոգի, Բեյոնսեի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Ջենիֆեր Լոպեսի և այլ աստեղերի մասին է։ Դատախազները հայտնել են, որ ռեփերը կազմակերպել է սեքսուալ երեկույթներ, որոնց ժամանակ զոհերին թմրանյութ է խմեցրել ու ստիպել կատարել սեռական ակտեր: Խուզարկության ժամանակ նրա կեցավայրում հայտնաբերել է թմրանյութ, զենք, մանկական յուղեր: Դիդին ձերբակալված է։ Նա և փաստաբանները հերքում են մեղադրանքները: ![]() |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00

