Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հիմա էլ խաղում են Արցախի թեմայով»․ Հակոբ Բադալյան

81
Երեկ, 18:24
«ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները հիմա էլ խաղում են Արցախի թեմայով»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները մի քանի տասնյակ տարի հայ համայնքի հետ «խաղացին» ցեղասպանության ճանաչման թեմայով:
Ըստ երեւույթին, առաջիկա մի քանի տասնյակ տարին էլ «կխաղան» Արցախի թեմայով:
Մի կողմից թեկնածուներին չես կարող ասել՝ դուք էլ, ձեր խաղերն էլ, մյուս կողմից էլ անտանելի է, երբ գիտես, որ դա իսկապես խաղ է, ոչ ավելի:
Մխիթարություն է դառնում այն, որ՝ դե իրենք մեզ օգտագործում են, բայց մենք էլ այդ հայտարարությունները «կորզելիս» օգտագործում ենք իրենց:
Բայց, մխիթարությո՞ւն է, թե՞ ինքնախաբեություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան