Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.

«Առաջիկայում մտնում ենք միջազգային դատարաններ». Նաիրի Հոխիկյան

58
Երեկ, 23:48
«Առաջիկայում մտնում ենք միջազգային դատարաններ». Նաիրի Հոխիկյան

Արարատի մարզում կա Ոսկետափ անունով գյուղ, որտեղ հիմնականում ապրում են արցախցիներ՝ իրենց ծննդավայրից տեղահանված դեռևս 1990-ականների սկզբին։
Հուսով եմ, գիտեք, որ Մարտակերտից վերև՝ Գանձակը, Գետաբակը, Քարհատը (Դաշքեսան), Շահումյանը, Գետաշենը, բոլորը Հյուսիսային Արցախի՝ Գարդմանի պատմական հայկական բնակավայրերն են, որոնք բռնի հայաթափվել են 1988-92 թվականների Ադրբեջանի ահաբեկչական հարձակումների հետևանքով։ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել ավելի քան 110 հազար հայերի ունեցվածքը և մեր պատմամշակութային ժառանգությունը, հատուցել պատճառված նյութական ու ոչ նյութական վնասների համար։ Դրա համար մենք առաջիկայում մտնում ենք միջազգային դատարաններ ու պահանջելու ենք հայերի վերադարձ իրենց ծննդավայր։
Արարատի մարզի Ոսկետափ գյուղը ևս հայաբնակ է եղել, որի տեղում եղել է 9-րդ դարի հայկական «Պարտիզակ» անունով գյուղատեղի, բայց 1604 թվականի Պարսկաստանի ազգությամբ թուրք շահ Աբասի արշավանքի ժամանակ գյուղը հայաթափվել է, ապա այնտեղ հաստատվել են թուրքեր և թաթարներ (ադրբեջանցիներ)։ Ոսկետափ գյուղում կան 9-13-րդ դարերի 20-ից ավելի խաչքարեր, որոնք ադրբեջանցիները ջարդել ու հողի մեջ են թաղել, ավերել են 12-րդ դարի եկեղեցին։ Գյուղն անվանել են Շիրազլու։
Գյուղը կրկին հայաբնակ է դարձել 1988-90 թվականներին՝ Ադրբեջանից և Հյուսիսային Արցախից՝ Գարդմանից տեղահանված 461 ընտանիք հայերի բնակեցմամբ։
Հավանաբար գիտեք, որ ՏԱՓ նշանակում է հող, և դա առավել լավ պահպանված է Արցախյան բարբառում՝ տափը մտնես՝ գետինը մտնես․․․
Ոսկետափ նշանակում է բարեբեր, ոսկեբեր հող։
Արարատի մարզի Ոսկետափ գյուղը իրոք ոսկեբեր է նաև իր պատմությամբ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան