Արցախի Ազգային ժողովի նախագահը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձևի վերաբերյալ․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ողջունում է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված հոկտեմբերի 24-ի՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումների և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» բանաձևը, որն ուղղված է Ադրբեջանի տարածքում մարդու իրավունքների աղետալի իրավիճակի, միջազգային իրավունքի նսեմացման և ողջ տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանի նկատմամբ, սանձազերծված ագրեսիվ մոտեցումների բացահայտմանը։ Մեր խորին գնահատանքն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ դիրքորոշման համար: Կարևոր է, որ բանաձևն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտությունը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխոսության անհրաժեշտությունը՝ մեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի երաշխավորմամբ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, ինչպես նաև մեր գույքի ու մշակութային ժառանգության պահպանումը։ Արցախի ժողովրդի համախմբված և անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար, ինչը հնարավոր է ադրբեջանա-արցախյան ուղիղ բանակցությունների միջոցով՝ միջազգային պաշտպանության ներքո։ 25 հոկտեմբերի, 2024 թ.»։ |
«Ծանոթացեք՝ Աշոտ Առաքելյան, նախկինների ժամանակ էլ Միշիկի ժուչոկն էր քաղաքապետարանում»․ Վարդան Ղուկասյան
2809:54Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
4108:30«Էսի հենց էտ Լուկաշենկոն ա»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
8001:18«14 նոր աղբատար մեքենաների ձեռք բերումը ևս չփրկեց Ավինյանին»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
7201:12«Ներկայացել են սոցապ աշխատողներ ու գումար շորթել ընտանիքից»․ Զարուհի Մուրադյանն ահազանգում է
72Երեկ, 23:54«Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կրոնական կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ճնշումներին»․ Գևորգ Դանիելյան
82Երեկ, 22:42