Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.

«Տավուշի մարզպետարանը կարծում է, որ ջրհեղեղը տեղում է, մի 0-ն էլ պակաս են գրել»․ Ոսկան Սարգսյան

68
Երեկ, 10:06
«Տավուշի մարզպետարանը կարծում է, որ ջրհեղեղը տեղում է, մի 0-ն էլ պակաս են գրել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետարանը կարծում է, որ ջրհեղեղը տեղում է, մի 0-ն էլ պակաս են գրել։
Տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, նրան հարցնելով՝ 2024թ․ մայիսի 27-ի ջրհեղեղից տուժած, բնակարանի, ավտոմեքենայի, այլ գույքի վնասներ կրած Տավուշի մարզի քանի՞ բնակիչ է հոկտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստացել, ովքե՞ր են նրանք, ինչքա՞ն է յուրաքանչյուրի ստացած փոխհատուցման չափը։ Մարզպետարանից պատասխանել են․« 2024թ․մայիսի 25-26-ին տեղացած ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների 25 սեփականատերերի ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 2920100 դրամ»։ Նախ՝ ջրհեղեղ չի տեղում, տեղում են անձրևներ, որոնց հետևանքով առաջանում է ջրհեղեղ։ Երկրորդ, ջրհեղեղից տուժած տրանսպորտային միջոցների 25 սեփականատերերի ՀՀ պետական բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել ոչ թե 2920100 դրամի, այլ՝ 29 միլիոն 210 հազար դրամի չափով, Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրված է այդ մասին մարզպետ Հայկ Ղալումյանի հոկտեմբերի 14-ի որոշումը։ Տեղեկատվական հարցումիս պատասխանելիս Տավուշի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի փոխարինող Ասքանազ Բաբլումյանի կողմից ուղարկվել անփույթ, սխալներով պատասխան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան