Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 26 հոկտեմբերի, 2024 թ.

«ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում նախագահի և ոչ մի թեկնածուի». Սուրեն Սարգսյան

61
Երեկ, 10:36
«ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում նախագահի և ոչ մի թեկնածուի». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհերքելի է մեկ իրողություն. Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի/Հարիսի օրոք՝ հայաթափվեց։
Այս ամենն ուղորդվում էր ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային հանրության քննադատական հայտարարություններով, բայց զրո հստակ գործողություններով: Սա է պատճառներից մեկը, որ ԱՄՆ հայկական կազմակերպությունները պաշտոնապես չեն աջակցում ԱՄՆ նախագահի և ոչ մի թեկնածուի:
Այդուհանդերձ, թեկնածուների հայտարարություններն ու դիրքորոշումները կարևոր են: Դրանք հիմք են ստեղծում ապագայում ցանկացած թեկնածուի հետ աշխատելու համար՝ հայկական օրակարգը առաջ մղելու համար, այդ թվում էթնիկ զտումների ճանաչման և դատապարտման տեսանկյունից:
Հասկանալի է, որ թեկնածուների հայտարարությունները նախընտրական բնույթ են կրում և բացարձակ ոգևորվելու կարիք չկա: Սակայն, այս հայտարարությունները վաղը կարող ենք դրոշակ դարձնել և օգտագործել Վաշինգտոնում մեր շահերի առաջ մղման համար: