Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2024 թ.

«Խաղաղության պայմանագիրը փոխզիջում կպահանջի կողմերից». Բայդեն

197
Երեկ, 14:00
«Խաղաղության պայմանագիրը փոխզիջում կպահանջի կողմերից». Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Բայդենն անդրադարձել է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին. «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը... COP29-ի հետ կապված աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվի վրա: Սա հնարավորություն է՝ ցույց տալու համաշխարհային հանրությանը ձեր հանձնառությունը խաղաղությանը: Պայմանագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքն ավարտելու համար երկու կողմն էլ պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերի և փոխզիջման գնա: Կոչ եմ անում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը: Ուզում եմ իմ հանձնառությունը հայտել՝ աջակցելու այս հարցին: Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական Մայքլ Քարփենթերը կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել և կպարզի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Հուսով եմ՝ կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար»,- նշել է Բայդենը: