Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

««3+3» ձևաչափով հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն»․ Թուրքիայի ԱԳՆ

574
Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2024 թ., 16:24
««3+3» ձևաչափով հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն»․ Թուրքիայի ԱԳՆ

Ստամբուլում կայացած «3+3» հարթակի նիստից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հայտարարության տեքստում ընդգծվում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության ներդրումը երկրների միջև վստահության ամրապնդման, բարգավաճման և կայունության ապահովման գործում։ Կողմերը պայմանավորվել են գնահատել տրանսպորտի, կապի, առևտրի, էներգետիկայի, ներդրումների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Հռչակագրում ընդգծվել է նաև երկխոսության միջոցով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու կարևորությունը։