Ռուսներն ավելի քան 100 ուկրաինացի գերու են մահապատժի ենթարկել
![]() Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պաշտոնապես արձանագրել է ռուս զինվորների կողմից ուկրաինացի ռազմագերիների մահապատժի ավելի քան 100 դեպք, սակայն իրականում այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Այս մասին Radio NV-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։ «Այժմ մենք գիտենք ավելի քան 100 ուկրաինացի զինվորների մասին, որոնք գերեվարվելուց հետո մահապատժի են ենթարկվել։ Սա Ռուսաստանի գիտակցված քաղաքականությունն է, սակայն միջազգային կազմակերպությունները աչք են փակում սրա վրա։ Ես չեմ տեսնում ոչ հասարակական, ոչ իրավական արձագանք այս իրադարձություններին. դեռևս չկան ռազմական հանցագործների ձերբակալման օրդերներ»,- նշել է Լյուբինեցը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ՝ նման հանցագործությունները գրանցելու համար։ Լուսանկարում՝ Ուկրաինայի հերոս Ալեքսանդր Մացիևսկին է, ում ևս մահապատժի են ենթարկել: |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
