Փաշինյանը՝ ԲՈՒՀ-երի շենքերի հետագա կառավարման մասին
![]() Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում այսօր գործող բուհական ենթակառուցվածքների հետագա կառավարման հայեցակարգերին ու սխեմաներին։ «Այսօր գործող բուհական համակարգի որևէ ենթակառուցվածք չպետք է օտարվի, ընդհակառակը՝ պետք է կառավարվի այնպես, որ եկամուտներ բերի առաջին հերթին բուհական համակարգին։ Կան շենքեր, իհարկե, որոնց կառավարման հետ կապված կան սահմանափակումներ, կարող է պատմամշակութային հուշարձաններ լինեն, թեպետ այս դեպքում այդ շենքի արժեքը ավելի բարձր է»,-ասաց Փաշինյանը՝ նշելով որ միջազգային՝ նման փորձ ունեցող կազմակերպությունների խորհրդատվությամբ կկարգավորվի բուհերի շենքերի կառավարումը․ «Այդ շենքերի կառավարումը պետք է եկամուտ բերի հենց գիտակրթական համակարգին։ Ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեն Ակադեմիական քաղաքի գիտական, կրթական, մշակութային կյանքի կազմակերպմանը»,-ասաց Փաշինյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
