Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հենց հիմա դուրս գալ Բեյրութից

129
Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2024 թ., 22:24
ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հենց հիմա դուրս գալ Բեյրութից

Բեյրութում ԱՄՆ-ի դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։

ԱՄՆ-ի կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար։
Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հիմա դուրս գալ երկրից:

«Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու»,- նշել է Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և անմիջապես հեռանալ։