Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը
![]() Գյումրիում հոկտեմբերի 12-ին տոնական տրամադրությամբ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ցուցադրություններով, համերգներով և վարպետաց դասերով ներկայացված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշը, խաչքարը, դարբնությունը և դուդուկը։ Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, որտեղ ներկայացվեց լավաշ թխելու ավանդական գործընթացը։ Գյումրիի Աբովյան փողոցում խաչքարագործ վարպետներն անցկացնում են վարպետության դաս։ Գեղագիտության ազգային կենտրոնի սաները ներկայացնում են թռչնատառերը, իսկ «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «ԴՈՒԴՈՒԿԸ» գրքի շնորհանդեսը։ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահում ցուցադրված են «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
