Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2024 թ.

«Քաղաքական մուրացկանությունն է սրանց «խաղաղության» բովանդակությունը»․ Լիլիթ Գալստյան

142
Շաբաթ, 12 հոկտեմբերի, 2024 թ., 13:36
«Քաղաքական մուրացկանությունն է սրանց «խաղաղության» բովանդակությունը»․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «ՀՀ-ի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգը բացարձակապես կապ չունի ազգային շահերի հետ. Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի անեքսիան։
‼️Միջազգային հարթակներում երբեք չդատապարտեցին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը հանգուցալուծելու վարքը։
‼️ՆՓ-ն վարքաբանությամբ և արժեքաբանությամբ լեգիտիմացնում է Ալիևի ցեղասպանական վարքագիծը՝ ինքը ևս դառնալով հանցակից։
‼️Չեն կարողանում, ունակ չեն․ քաղաքական մուրացկանությունն է սրանց «խաղաղության» բովանդակությունը, որը մի կողմից Հայաստանի և Հայոց պետականության կորուստն է, մյուս կողմից՝ սեփական իշխանության երկարաձգումը։
‼️Ցավոք, այս իշխանությունների օրոք այսպիսի օրակարգի շուրջ կա միջազգային որոշակի կոնսենսուս»։

Աղբյուրը`   Լիլիթ Գալստյան