Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: Մեզ դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար: Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի և ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով և նպաստում է Ժողովրդական ավանդույթներին և մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։ Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ և արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ ուսումնական առարկաներով՝ տարրական, միջինև ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: «Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որևէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում»,- գրված էր նամակում»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
