Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։ «Խնդրել էինք, համաձայն մեր տրամադրած ՀՎՀՀ-ների, համապատասխան կերպով տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչև 2023 թվականը։ Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝ 1. Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։ 2. Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։ 3. Արկադի Դումիկյանը և Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։ 4. Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։ 5. Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։ 6. Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։ 7. Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։ 8. Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։ 9. Հայկարամ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։ 10. Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։ 11. Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։ 12. Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 և 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ և 194 հազար դրամ։ 13. Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 և 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։ 14. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։ Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որևէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաև, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել և հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաև, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան
129Երեկ, 13:42
Իվետա Մուկուչյանը տեսանյութ է հրապարակել ծովափից (տեսանյութ)
15523.06.2026, 10:18
Դրեյքի և Թրևիս Սքոթի պրոդյուսերին մահացած են հայտնաբերել իր բնակարանում
80519.06.2026, 11:52
Քեթի Փերիին և Ջասթին Թրյուդոյին նկատել են համբուրվելիս (տեսանյութ)
40316.06.2026, 13:42
«Խնդրում եմ ամեն մեկիդ՝ հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս». Սոֆի Մխեյան (տեսանյութ)
24503.06.2026, 23:42
«Այն, ինչ որ կապված է մեր հողուջրի հետ, ինձ համար սուրբ է». Արսեն Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին
31703.06.2026, 22:12
