«ՀՀ-ն պատրաստակամ է ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրել Խաղաղության պայմանագիրը». Վահան Կոստանյան
![]() Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից: Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը: Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը: Ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
